Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմը

Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմը
02.03.2018 | 14:57

2018-ի մարտի 1-ին կայացել է ՀՀ դատավորների ժողովի հերթական տարեկան ընդհանուր ժողովը, որի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընդգրկվել է Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի դատավոր անդամների ընտրության հարցը: Քվեարկության արդյունքներով Բարձրագույն դատական խորհրդի անդամներ են ընտրվել Արմեն Բեկթաշյանը (5 տարի ժամկետով, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, քրեական մասնագիտացում), Անի Մխիթարյանը (5 տարի ժամկետով, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, քաղաքացիական մասնագիտացում), Սերգեյ Չիչոյանը (5 տարի ժամկետով, ՀՀ քրեական վերաքննիչ դատարան), Արմեն Խաչատրյանը (3 տարի ժամկետով, ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան, քաղաքացիական մասնագիտացում), Ռուզաննա Հակոբյանը (3 տարի ժամկետով, ՀՀ վճռաբեկ դատարան, քաղաքացիական և վարչական մասնագիտացում):


Բարձրագույն դատական խորհուրդը նոր Սահմանադրությամբ ստեղծվող անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը: Բարձրագույն դատական խորհուրդը կազմված է 10 անդամից: Նախօրեին խորհրդարանը փակ գաղտնի քվեարկությամբ ընտրեց Բարձրագույն դատական խորհրդի 5 անդամներին: Խորհրդի անդամի առաջին պաշտոնում ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, երկրորդ պաշտոնում՝ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը, երրորդ պաշտոնում՝ իրավաբանական գիտությունների թեկնածու Լիպարիտ Մելիքջանյանը, չորրորդ պաշտոնում՝ Հայաստանի հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահ Հայկ Հովհաննիսյանը, հինգերորդ պաշտոնում՝ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Սերգեյ Մեղրյանը։ Խորհրդի առաջին երեք անդամներն ընտրվեցին 5, վերջին երկուսը՝ 3 երեք տարով։

Դիտվել է՝ 2077

Մեկնաբանություններ